
Լուսանկարը՝ radiotavisupleba.ge-ից
Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մերձակայքում եվրոպամետ ցույցը վերսկսվել է. ցույցերի 19-րդ օրն:
Ցույցին են միացել գրականության ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրողներ, խմբագիրներ, հրատարակիչներ, գրքերի դիզայներներ, գրավաճառներ, գրականության հետ առնչվող մարդիկ։
Ռուսթավելիի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է: Ցուցարարների պահանջն է՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիներին։
Նշենք, որ այսօր միացվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի և քաղաքի մնացյալ տոնական լույսերը՝ առանց որևէ միջոցառման։
Քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգում չի ներառի մինչև 2028 թվականը։