Եվրոպամետ ցույցը վերսկսվել է

Դեկտեմբերի 26-ին եվրոպամետ ցույցերի 29-րդ օրն է:

Երեկոյան ժամը 19:00-ի դրությամբ մայրաքաղաքի տարբեր վայրերից ընթանում են երթեր:

«Մարզիկներն ընդդեմ բռնության» երթը` Առաջին Հանրապետության հրապարակից, դպրոցական երթը` ԹՊՀ առաջին մասնաշենքից, բաթումցիների երթը` Բուկիա այգուց: ԹՊՀ-ից սկիզբ է առել նաև վրացի-գերմանացիների հանուն եվրոպական ապագայի երթը: Ցուցարարները շարժվում են դեպի խորհրադարանի շենք, որտեղ տեղի են ունենում ամենօրյա բողոքի ակցիաները:

Այս պահի դրությամբ Ռուսթավելին մասամբ փակ է:

Արդեն մեկ ամիս է` ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում՝ ընդդեմ եվրաինտեգրման գործընթացի կասեցման:

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ մայրաքաղաքում ընթացող ցույցից: