Եվրոպամետ ցույցի 42-րդ օրն է

Վրաստանում եվրոպամետ ցույցը շարունակվում է. ցույցի 42-րդ օրը Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան փակ է։

Ցուցարարների պահանջներն անփոփոխ են, նրանք պահանջում են նոր ընտրություններ և եվրոպամետ ցույցերում ձերբակալվածների ազատ արձակում:

Ըստ խորհրդարանի մոտ հավաքված ցույցի մասնակիցների՝ «Վրացական երազանք»-ը վրաց ժողովրդի իշխանությունը չէ:

Վրաստանում բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ մինչև 2028 թվականն օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը։

Լուսանկարը՝ արխիվից