![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot_20250208_215902_Facebook.jpg)
«Չի լինի արդարություն, չի լինի խաղաղություն»` այս բացականչություններով քաղաքացիները Հանրային հեռուստաընկերության մոտ կայացած ակցիայից հետո երթով շարժվում են դեպի Ռուսթավելի պողոտա։
Փետրվարի 8-ին եվրոպամետ ցույցերի 73-րդ օրն է` ցուցարարների պահանջը մնում է անփոփոխ՝ նոր ընտրություններ և ազատում անմեղ բանտարկյալների։
Ռուսթավելի պողոտան փակ է։
Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Վրացական երազանք»-ը չի հրաժարվի իշխանությունից: