Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային՝ ասելով, որ նրանց կողքին կլինեն մինչև հաղթանակը, և հույս հայտնել, որ շուտով Ուկրաինան նույնպես կդառնա ԵՄ անդամ։ Այս մասին նա գրել է սոցցանցերի իր էջում։
«Հարգելի՛ ուկրաինացիներ,
Ձեր քաջությունն օրինակ է մեզ համար, մենք խոնարհվում ենք ձեր անձնազոհության առաջ։ Դուք մեզ հիշեցնում եք, որ ազատության համար պետք է պայքարել։ Մենք ձեր կողքին ենք լինելու, քանի դեռ չեք հաղթել։ Եվ մոտենում է այն օրը, երբ ձեզ կողջունենք ԵՄ-ում, այնտեղ՝ որտեղ ձեր իրական տեղն է», — գրել է Շառլ Միշելը։