
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցուցակը:
Կուսակցությունը 30 մեծամասնական շրջանից 16-ում թեկնածու կունենա: Կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան առաջադրվելու է Զուգդիդիում, Գիգա Բոկերիան` Փոթիում:
Ախալքալաքի-Նինոծմինդա շրջանի թեկնածու է նշանակվել Արսեն Կարապետյանը:Հիշեցնենք` նախորդ խորհրդարանական ընտրություններին Արսեն Կարապետյանը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության մեծամասնական թեկնածու էր: Կարապետյանը Սաակաշվիլիի իշխանության տարիներին Նինոծմինդայի ոստիկանապետն է եղել, շուրջ 10 տարի Վրաստանի ներքին գործերի համակարգում էր աշխատում, մասնագիտությամբ իրավաբան է:
«Մենք պետք է փրկենք Վրաստանը հոկտեմբերյան ընտրությունների ժամանակ», — ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն: Նրա թիմի 3 խոստումներն են` բարգավաճում, անվտանգություն, ինտեգրում:
Ախալքալաքի և Նինիծմինդայի` իշխող կուսակցության թեկնածուն Սամվել Մանուկյանն է.
Թեմատիկ`
Ի՞նչ կարծիքի են նինոծմինդացիները Սամվել Մանուկյանի թեկնածության մասին