Մառնեուլիի շրջանի Դաշտափա գյուղի մի խումբ բնակիչներ լքել են «Եվրոպական Վրաստան» կուսակցության շարքերն այն բանից հետո, երբ պարզել են, որ դա նույն «Միացյալ ազգային շարժում»-ը չէ։
«Մեզ խաբել են։ Մինչև հիմա մենք կարծել ենք, որ «Եվրոպական Վրաստանը» և «Ազգային շարժումը» նույն կուսակցություններն են»,-հրավիրած ճեպազրույցում հայտարարել է Գուլիև Նիզամին, ով 2014 թվականի տեղական ինքնակառավարման ընտրություններում զբաղեցրել է «Եվրոպական Վրաստանը»-ի համամասնական ցուցակի 12-րդ տեղը:
Այժմ հեռանալով «Եվրոպական Վրաստան»-ից, նրանք համալրել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերը:
Հիշեցնենք՝ 2016-ի խորհրդարանական ընտրություններից հետո Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում տարաձայնություններ սկսվեցին, ինչի արդյունքում մի խումբ գործիչներ հեռացան՝ հիմնադրելով «Եվրոպական Վրաստան»-ը։ Այսօր երկու ուժերն էլ վրաստանյան ներքաղաքական կյանքի ազդեցիկ ընդդիմադիր կուսակցություններն են։