Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը որոշում է կայացրել խորհրդարան չմտնել: Այս որոշումը կայացվել է մայիսի 18-ին` կուսակցության քաղխորհրդի նիստի ընթացքում:
Կուսակցության անդամ Ակակի Բոբոխիձեի խոսքով, Եվրոպական Վրաստանն ուներ ռեսուրս, որ ներկայացվեր խորհրդարանում, մասնավորապես՝ Տարիել Նակաիձեն, ով ինքը պետք է որոշի՝ մնա կուսակցությունում ու հրաժարվի խորհրդարանից, թե՝ լքի կուսակցությունն ու մտնի խորհրդարան»:
Ժամեր անց, պարզ դարձավ, որ Տարիել Նակաիձեն խորհրդարան մտնելու վերաբերյալ որոշում է կայացրել: Հետևաբար, վերջինս լքում է կուսակցությունը:
Վերջինս շնորհակալություն է հայտնել իր կուսակցությանն ու «Եվրոպական Վրաստանին» ընտրող քաղաքացիներին, որ խորհրդարան մտնելու հնարավորություն են տվել: