Վրաստանի սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի համաձայն քաղաքական բանավեճի ձևաչափով «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը վարչապետ Մամուկա Բախտաձեին հրավիրել է խորհրդարան: Վարչապետը խորհրդարան կներկայանա մայիսի վերջին ուրբաթ օրը:
Մարտի 22-ին վարչապետին խորհրդարան էր հրավիրել մեկ այլ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ քննարկելու երկրում քրեական իրավիճակի կտրուկ աճի մասին հարցը։
Այսօր հայտնի դարձավ նաև, որ «Միացյալ ազգային շարժումը» քաղաքական դեբատի ձևաչափով խորհրդարան է հրավիրում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիային: