
«Որևէ նոր շարժում, որը կընդդիմանա «Վրացական երազանքի» իշխանությանը, Իվանիշվիլիի ռեժիմին, ողջունելի է»,- նման հայտարարություն է արել «Եվրոպական Վրաստան»-ի պատգամավոր Իրակլի Աբեսաձեն՝ անդրադառնալով Մամուկա Խազարաձեի նոր շարժմանը:
Պատգամավորը Խազարաձեին հաջողություն է մաղթել:
«Եվրոպական Վրաստանի»-ի նպատակն է առաջիկա մեկ տարվա ընթացքում այնպիսի քարոզարշավ իրականացնել, որը հասարակությանը կհամոզի մեր առավելությունների մեջ և մեզ հնարավորություն կտա` կառավարություն կազմել և հեռացնել «Վրացական երազանքին»: Այնպես որ, որևէ նոր ընդդիմադիր սուբյեկտ, որի նպատակը «Վրացական երազանքի»-ին իշխանությունից հեռացնելն է, իհարկե, հարված է Իվանիշվիլիի ռեժիմին և մեզ համար ողջունելի է»,- հայտարարել է Աբեսաձեն: