«Եվրոպական Վրաստանը» հոկտեմբերի 19-25-ը հարցում է անցկացրել Վրաստանի մասշտաբով. հարցմանը մասնակցել է 2800 քաղաքացի: Այս մասին հայտարարություն է տարածել «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:
Նրանց տեղեկատվությամբ՝ քաղաքական կուսակցությունների վարկանիշային ցանկը հետևյալ տեսքն ունի՝
«Վրացական երազանք» — 27.3 %
«Միացյալ ազգային շարժում»- 18.5 %
«Եվրոպական Վրաստան» — 11.7 %
«Ռազմավարություն՝ Շինարար» — 5.3 %
«Լելո»- 5.1 %
«Լեյբորիստական կուսակցություն»- 4.1 %
«Գիրչի» — 4.03 %
«Միացյալ Վրաստան» — 3.01 %
«Հաղթանակած Վրաստան»- 2.1 %
«Քաղաքացիներ»- 1.9 %
«Հայրենասերների դաշինք» — 1.4 %
Այլ կուսակցություններ — 2.3 %
Դեռևս չեմ որոշել — 13.26 %
Հետազոտության արդյունքները ներկայացրել է Սերգի Կապանաձեն, ով քննադատել է նույն օրը հրապարակված «Ռուսթավի 2» հեռուստաընկերության պատվերով անցկացված հարցման արդյունքները՝ դրանք իշխանական որակելով: