«Եվրոպական Վրաստան» կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, քաղխորհրդի նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում քաղխորհրդի անդամները քննարկել են քաղաքական ծրագրերը:
Կուսակցությունից նշում են, որ իրենք ընդդիմադիր միավորման առաջնագծում են և իրենց նպատակն է «Վրացական երազանքի»-ն խաղաղ ճանապարհով զրկել իշխանությունից:
«Այսօր կուսակցությունում քննարկել ենք մեր հետագա ռազմավարությունն ու պայքարի ծրագրերը: Եվրոպական Վրաստանը մնում է ընդդիմադիր պայքարի առաջնագծում և մեր խնդիրն է` խաղաղ, ընտրությունների միջոցով հեռացնել իշխանությունից «Վրացական երազանքին»: Այդ պատճառով իշխանությունները պետք է իմանան, որ մենք պատրաստ ենք պարտության մատնել «Վրացական երազանքին»,- հայտարարել է Դավիթ Բաքրաձեն:
Կուսակցության մեկ այլ առաջնորդ Գիգա Բոկերիան հայտարարել է, որ իրենք պատրաստ են հետագա քայլերն անել իրենց գործընկերների հետ համագործակցությամբ:
«Քաղխորհրդին քննարկել ենք տարվա հիմնական մարտահրավերները: Մեր գործընկերների հետ միասին պատրաստվում ենք արդյունավետ բողոքի ալիք կազմակերպել»,- հայտարարել է Բոկերիան: