Վրաստանի ընդդիամդիր «Եվրոպական Վրաստան» կուսկացությունը լքած քաղաքական գործիչները նոր կուսակցություն են ստեղծում: Կուսակցության անունը կլինի «Ֆեդերալիստներ», որի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 15-ին։
Նոր կուսակցության առաջնորդներից Թամարա Չերգոլեիշվիլին ասել է, որ ֆեդերալիզմը եվրոպական երկրների, այդ թվում՝ Վրաստանի բնական դասավորությունն է։ Կենտրոնացված պետական կազմակերպման ձևն էլ փոխառված է Ռուսաստանից։
Չերգոլեիշվիլիի խոսքով, ապակենտրոնացումն այն բանալին է, որը Վրաստանը կվերադարձնի դեպի արևմտյան քաղաքակրթություն։
«Ֆեդերալիզմը միայն տարածքային դասավորություն չէ, այն ուժը հավասարակշռելու և զսպելու լավագույն համակարգն է. ոչ ոք չի կարող փախչել նման համակարգից…»,- ասել է Չերգոլեիշվիլին։
Նրա խոսքով, այդ պատճառով կուսակցությունը կենտրոնացած է լինելու մարզերում ապակենտրոնացված աշխատանքի վրա։ Չերգոլեիշվիլիի խոսքով, կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերին, որի պաշտոնական ստեղծմանը կմասնակցի շուրջ 900 պատվիրակ։
Ի դեպ, օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ մեծ թվով անդամներ լքել են «Եվրոպական Վրաստանը»։ Նրանց թվում են նախագահ Գիգա Բոկերիան և կուսակցության առաջնորդներից Թամարա Չերգոլեիշվիլին։ Կուսակցությունում կոնֆլիկտ էր հասունացել ներկուսակցական փրայմերիզներից (նախընտրական ցուցակի կազմման ընթացքում) հետո, որոնք կուսակցությունն անցկացրել է հոկտեմբերի 26-ի ընտրությունների համար։