
«Եվրոպական Վրաստան Ազատ դեմոկրատներ» դաշինքի` Մթածմինդայի մեծամասնական պատգամավորի թեկնածու Շալվա Շավգուլիձեն հանդիպել է տեղի բնակչությանը: Քաղաքացիները հանդիպմանը խոսել են ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ենթակառուցվածքային խնդիրների վերաբերյալ:
Զուբալաշվիլիի փողոցի բնակիչները Շավգուլիձեի ուշադրությանն են հրավիրել վթարային շենքերի վրա և նշել, որ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերը քանդվելու եզրին են կանգնած:
Թեկնածուի խոսքերով, իշխող «Վրացական երազանքը» ոչ մի ոլորտում չի իրականացրել տված խոստումները: