
Նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի եվրոպական 8 երկրների խորհրդարանական պատվիրակությունը, X-ում գրել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխաիլ Ռոթը։
«Վրաստանը և նրա ժողովուրդը շատ թանկ են մեզ համար: Մենք հավատարիմ ենք Եվրոպայի սրտում գտնվող ազատ և ժողովրդավար Վրաստանին: Կեղծված ընտրություններից հետո մենք անհանգստացած ենք ընթացիկ իրադարձություններով»,- ընդգծել է Ռոթը։
Նրա խոսքով` նոյեմբերի 11-ին Թբիլիսի կայցելի Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Ավստրիայի, Էստոնիայի, Լեհաստանից և Գերմանիայի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների պատվիրակությունը։