Արևմուտքի կոչը ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ

FILE In this file photo taken on Saturday, Aug. 9, 2008, A column of Russian armoured vehicles seen on their way to the South Ossetian capital Tskhinvali somewhere in the Georgian breakaway region, South Ossetia, Georgia. The Russian military quickly routed the Georgian army during the August 2008 war. Russia's Prime Minister Dmitry Medvedev in an interview broadcast by Russian state television Tuesday Aug. 7, 2018, on the 10th anniversary of the Russia-Georgia war, issued a stern warning that incorporatin

Վրաստանում Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի դեսպանատները, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել են 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմին՝ կոչ անելով Մոսկվային դադարեցնել միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, հարգել հարևան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Այսօր՝ հնգօրյա պատերազմի 16-րդ տարելիցին, հիշում ենք Ռուսաստանի դաժան և անօրինական գործողությունների հետևանքով զոհվածներին, վիրավորներին և տեղահանվածներին։ Միացյալ Թագավորությունը շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- գրել է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

«Վրաստան Ռուսաստանի ներխուժումից արդեն անցել է 16 տարի։ Մենք հիշում ենք 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունները և դրանց ցավալի ազդեցությունը, որը մինչ օրս ազդում է վրաց ժողովրդի վրա։ Ռուսաստանի կողմից 2008 թվականի հրադադարի համաձայնագրի շարունակական խախտումն ընդգծում է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակվող պայքարը: Միացյալ Նահանգները շարունակում է փաստել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- գրել է ԱՄՆ դեսպանատունը։

«Այսօր լրանում է Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև զինված հակամարտության 16 տարին։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պաշտպանում է Վրաստանի ազգային ինքնիշխանությունը և նրա տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։

Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների կողմից անջատողական շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը։ Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի և սեպտեմբերի 8-ի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները»,- գրել է Գերմանիայի դեսպանատունը։

«2008 թվականի օգոստոսին ռուսական զորքերը ներխուժեցին Վրաստան, 16 տարի անց օկուպացիան շարունակվում է։ Վրաստանում, ինչպես նաև Ուկրաինայում, մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը և հարգել հարևան երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը։