Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X սոցիալական հարթակում հրապարակել է եվրոպացի խորհրդարանականների, քաղաքական գործիչների և հետազոտողների համատեղ հայտարարությունը. նրանք պահանջել են ազատ արձակել «Բաթումելեբի» և «Նետգազեթի» լրատվամիջոցների տնօրեն Մզիա Ամաղլոբելիին և կոչ են արել միջազգային վճռական գործողություններ սկսել:
Հայտարարությունը ստորագրողները Վրաստանի կառավարությանը պատասխանատու են համարում Ամաղլոբելիի առողջության առումով հնարավոր բոլոր հետևանքների համար։
«Մենք՝ Վրաստանի բարեկամներս, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել լրագրող Մզիա Ամաղլոբելիին և բազմաթիվ քաղբանտարկյալներին, որոնք ներկայումս ազատազրկված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և Վրաստանի եվրատլանտյան ապագայի դեմ բռնաճնշումների հետևանքով, որը շարունակվում է արդեն 69 օր»,- գրված է հայտարարության մեջ։
Նրանք նաև կոչ են արել Եվրամիությանը` համարժեք արձագանքել և պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի, Վախթանգ Գոմելաուրիի և Սուլխան Թամազաշվիլիի նկատմամբ։