Եվրախորհուրդը հերթական դրական գնահատականն է տվել Վրաստանի իրավապահ մարմիններին` փողերի լվացման հանցագործությունների դեմ պայքարում գրանցած առաջընթացի համար։
Ինչպես նշվել է զեկույցում, իրավապահ մարմինները, հատկապես Վրաստանի գլխավոր դատախազության մասնագիտացված ստորաբաժանումը, արդյունավետորեն հետաքննում են փողերի լվացման հնարավոր հանցագործությունները՝ օգտագործելով հետաքննական տեխնիկայի լայն շրջանակ:
Ըստ տվյալների՝ Վրաստանի իրավապահ համակարգը վերջին տարիներին զգալիորեն աճել է։
Նշվում է, որ Վրաստանի իրավապահ մարմիններում աշխատում են փորձառու մասնագետներ: Իրավասու քննչական մարմիններն ունեն համապատասխան ռեսուրսներ և հասանելիություն արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությանը։ Ինչպես նաև, ունեն տարբեր քննչական լիազորություններ, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն կատարել իրենց գործառույթները։