Այսօր Եվրախորհրդարանը կքննարկի Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը։ Հարցն արդեն Եվրախորհրդարանի օրակարգում է։
Բանավեճի նախաձեռնողը Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան է։ Երեկ կայացած հանդիպմանը նա ասել է, որ բոլորը տեղեկացված են Միխեիլ Սաակաշվիլիի ծանր վիճակի մասին, և անհրաժեշտ է քննարկել այդ հարցը։
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիանեն նույնպես կոչ է արել Վրաստանի իշխանություններին` Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել վերակենդանացման բաժանմունք։ Ըստ Յուկնևիչիանեի, Սաակաշվիլիի վիճակը հասել է կրիտիկական կետի, և քաղաքական քննարկումների ժամանակ այլևս չկա։
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Միրիամ Լեքսմանը ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահին պետք է թույլ տալ անհապաղ բուժում անցնել արտասահմանում։