Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Եվրախորհրդարանի աջակցությամբ և հինգ խմբերի նախաձեռնությամբ Վրաստանի վերաբերյալ բանաձևը «հակավրացական» է և «հակապետական»։
Ըստ վարչապետի, եթե ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» մտահոգ է երկրի ապագայով, ապա պետք է կոչ անեն Եվրոպական ժողովրդական կուսակցությանը չաջակցել բանաձևին։
«Եթե այդ մարդիկ վրդովված են մեր երկրի ապագայից, ինչու իրենց կուսակցությանը կոչ չեն արել Եվրախորհրդարանում նման հակապետական ու հակավրացական բանաձև չընդունել»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, երբ ՄԱՇ-ը չկարողացավ ներքաշել Վրաստանին պատերազմի մեջ՝ պահանջելով միանալ պատժամիջոցներին և կամավորներ ուղարկել պատերազմի, սկսել է վնասել երկրի շահերին։
Նշենք, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի տեքստը կոչ է անում ԵՄ կառույցներին աշխատել Վրաստանին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ՝ համաձայն ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի, արժանիքների հիման վրա և պայմանով, որ Վրաստանի կառավարությունը կկատարի բոլոր պահանջները:
Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին մարդասիրական նկատառումներով ազատ արձակել երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից, ինչպես նաև կոչ է անում Եվրոպական խորհրդին և նրա ժողովրդավարական գործընկերներին դիտարկել Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ անձնական պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Կարդացեք նաև՝
ԵԽ բանաձևը կոչ է անում մտածել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին