
Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով քննարկում կանցկացվի։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը զեկույցով հանդես կգա Վրաստանում խաղաղ եվրոպամետ ցույցերը ճնշելու վերաբերյալ։
Եվրահանձնաժողովի փոխնախագահի զեկույցին կհաջորդեն կուսակցությունների խոսնակների ելույթները։
Վրաստանում բողոքի հետընտրական ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում մեծ թափ են ստացել նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո․ Կոբախիձեն նշել է, որ Եվրամիության հետ մինչև 2028 թվականի վերջ բանակցություններ չեն սկսվի։