![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2024/10/evrop.png.jpg)
Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնահռչակ «Վրացական երազանք» կուսակցության լեգիտիմությունը, նշված է հաղորդագրությունում, որը տարածել է Եվրախորհրդարանը:
«Բանաձևում Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել միջազգային հանրությանը միանալ ինքնահռչակ իշխանությունների բոյկոտին, որոնց նրանք մեղադրում են երկրի ժողովրդավարությունը քայքայելու և այլախոհներին ճնշելու մեջ և կոչ անել նոր, արդար և ազատ ընտրություններ անցկացնել», — ասված է հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ հերթական քննադատական բանաձևն է ընդունել՝ կոչ անելով ԵՄ խորհրդին և նրա անդամ երկրներին պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «մեղսակիցների ցանցի» դեմ։
Բանաձևին աջակցել են Եվրախորհրդարանի 705 անդամներից 400-ը։ Դեմ է քվեարկել 63 պատգամավոր, ձեռնպահ՝ 81։
Իվանիշվիլիի «էլիտար շրջանակի» անդամներից են նրա կինը՝ Եկատերինա Խվեդելիձեն, որդիները՝ Ուտան, Ցոտնեն և Բերան, նաև դուստրը՝ Գվանցան, եղբայրը` Ալեքսանդր Իվանիշվիլին, եղբորորդին՝ Շմագի Կոբախիձեն և զարմիկը` Ուչա Մամացաշվիլին։
Բանաձևի հեղինակներն առաջարկում են նաև ընդլայնել պատժամիջոցները «կոռումպացված ֆինանսական գործիչների, քարոզիչների և ռեպրեսիվ պետական ապարատին օժանդակողների նկատմամբ»: Բանաձևում նշված են հետևյալ անունները.
- Վրաստանի ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավա,
- Պետական անվտանգության ծառայության պետ Գրիգոլ Լիլուաշվիլի,
- Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձե,
- Դատավորներ Միխայիլ Ճինճալաձե և Լևան Մուրուսիձե,
- Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի նախագահ Կախա Բեքաուրի,
- Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլափերիձե,
- Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլի,
- «Իմեդի» հեռուստաալիքի սեփականատեր Իրակլի Ռուխաձե,
- Georgian Airways-ի սեփականատեր Թամազ Գաիաշվիլի,
- Գործարարներ Վանո Չխարտիշվիլի, Սուլխան Պապաշվիլի, Գիորգի Կապանաձե և Իլիա Ծուլայա։