
Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը տարածել է երգը, որով Թոռնիկե Ղիփիանին Վրաստանը կներկայացնի 2020 թվականին Ռոտերդամում կայանալիք Եվրատեսիլի մրցույթում:
Take Me As I Am (Ընդունիր ինձ, ինչպես կամ) երգի խոսքերի և երաժշտության հեղինակը ինքը՝ երգիչն է:
Եվրատեսիլ 2020 երգի մրցույթը կանցկացվի մայիսի 12-ին,14-ին և 16-ին Ռոտերդամում: Վրաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մայիսի 14-ին: