
Եվրապատգամավորներ Մարինա Կալիուրանդը, Սվեն Միսկերն ու Վիոնա ֆոն Կրամոնը Վրաստանում ստորագրված համաձայնագրի մասին հայտարարություն են տարածել. Նրանք ողջունում են Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի ներկայացրած փաստաթղթի ստորագրումը:
«Հավատում ենք, որ այս առաջարկը քաղաքականապես հավասարակշռված է և քննարկման կենտրոնում դրել է Վրաստանի քաղաքացիներին ու սպասելիքները: Այն կողմերին առաջարկում է դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Փաստաթուղթը կօգնի նվազեցնել քաղաքական բևեռացումը, որ երկար ժամանակ թունավորում էր վրաց քաղաքական կյանքը: Նախաձեռնությունը համապատասխանում է Վրաստանի եվրոպական ձգտումներին: Մնացած քաղաքական կուսակցություններին կոչ ենք անում համարձակություն ցուցաբերել ու մտնել խորհրդարան՝ հանուն Վրաստանի բարեկեցության»,- ասվում է հայտարարության մեջ:
«Միշելի փաստաթուղթը». ի՞նչ են ասում կողմերը, միջազգային գործընկերները