Վրաստանի իշխանությունները Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգային թույլ չեն տվել տեսակցել կալանքի տակ գտնվող Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
Եվրապատգամավորն այս մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ ընդգծելով, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին տեղեկություն է ստացել նախկին նախագահի մոր՝ Գյուլի Ալասանիայից և Սաակաշվիլիի թիմակից Գիորգի Չալաձեից։
«Ես շարունակում եմ տպավորված մնալ նրանց քաջությամբ և վճռականությամբ», — գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։