Եվրամիությունը դատապարտում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը օկուպացված Աբխազիա։ Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը տարածել է Եվրահանձնաժողովի արտաքին գործերի ծառայության մամուլի խոսնակ Պիտեր Ստանոյի գնահատականը։
«Եվրամիությունը խստորեն դատապարտում է Ալեքսանդր Լուկաշենկոյի այցը Վրաստանի ինքնահռչակ շրջան՝ Աբխազիա։ Այդ անձը՝ Լուկաշենկոն, ոչ միայն չունի լեգիտիմություն՝ որպես պետության ղեկավար հանդես գալու, նաև այս այցը իրականացվել է առանց Վրաստանի կառավարության համաձայնության, որը միակ օրինական իշխանությունն է Աբխազիայի տարածաշրջանում։
Եվրամիությունը վերահաստատում է իր ուժեղ և ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», — ասել է Պիտեր Ստանոն։