Եվրահանձնաժողովն առաջին անգամ կին ղեկավար կունենա։ Պատգամավորների 383 ձայնով եվրոպական դաշինքի առաջնորդի պաշտոնը վստահվել է 2013-ից Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին: Նրա ղեկավարմանը դեմ է եղել 327 պատգամավոր, ձեռնպահ՝ 22-ը:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոր պաշտոնը կզբաղեցնի նոյեմբերի 1-ից՝ փոխարինելով Ժան-Կլոդ Յունկերին: