
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցը, որը վերաբերում է Վրաստանի կողմից ԵՄ անդամակցության հայտին։
Նախագահը կարևորել է ԵՄ օրենսդրության հետ մերձեցման առումով Վրաստանի ձեռնարկած քայլերի դրական գնահատականը։
«Ողջունելի է այս դրական գնահատականը, որն ավելի է կարևորում մոտ ապագայում 12 հանձնարարականների իրականացումը՝ Վրաստանին հնարավորինս շուտ թեկնածուի կարգավիճակ տալու համար»,- նշել է Զուրաբիշվիլին:
Ի դեպ, Եվրահանձնաժողովի վերլուծական զեկույցը հիմնված է 2022 թվականի ապրիլին Վրաստան ուղարկված հարցաթերթիկների ստացված պատասխանների վրա և ընդգրկում է գործնականում բոլոր ոլորտները։
Նշենք, որ զեկույցը ողջունել են Վրաստանի վարչապետը, արտաքին գործերի նախարարը և այլք։