Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին մեկնաբանելով մարտի 31-ին խորհրդարանում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը, այն որակել է շատ ուժեղ և զգացմունքային:
«Ես անձամբ լսել եմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթը, այն ուժեղ էր, շատ զգացմունքային։ Նախագահն իր ուղերձում կենտրոնացել էր Վրաստանի՝ Եվրամիության անդամ դառնալու ձգտումների վրա։
Հուսով եմ, որ Վրաստանը կգնա ԵՄ անդամակցության ճանապարհով, սակայն, ինչպես նշել է նախագահը, դրա համար անհրաժեշտ է բոլորի ներգրավվածությունը, ազգային կոնսենսուս և քաղաքական ուժերի միավորում, որպեսզի կողմերը ի վիճակի լիենեն միասին աշխատել ներառական և կառուցողական միջավայրում՝ իրականացնելու 12 առաջնահերթությունները», — ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին: