
Խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեի տեղեկատվությամբ, եթե մոտ ապագայում գերագույն դատարանում նոր դատավորներ չնշանակվեն, դատարանը կոլապսի առաջ կկանգնի:
Մդինարաձեն հայտարարել է, որ գերագույն դատարանում մոտ ապագայում ընդամենը 7 դատավոր է լինելու և մոտավորապես 5-6 հազար գործ, որոնց քննությանը սպասում են քաղաքացիները:
Նա նաև պնդել է, որ դատարանների մասին օրինագծում նախատեսված փոփոխություններն աննախադեպ են և ապահովում են գերագույն դատարանի` նոր դատավորների ընտրության թափանցիկ գործընթաց: