
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօրվա կառավարության նիստից առաջ խոսել է երկրում համաճարակային իրավիճակի մասին: Նրա խոսքով՝ եթե երկրում վատթարանա համաճարակային իրավիճակը, ստիպված են լինելու նորից սահմանափակումներ առաջ քաշել:
«Մենք որոշում ընունեցինք մեղմացնել սահմանափակումները, եթե իրավիճակը վատացավ, նորից ստիպված ենք լինելու վերադարձնել որոշ սահմնափակումներ: Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է, որ պահպանենք տարրական պահանջները: Իհարկե, այս ամենը պետք է հսկի կառավարությունը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Վարչապետը ևս մեկ անգամ բնակչությանը կոչ է արել դիմակ կրել: