
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից երկրի 7 մեծ քաղաքներում ուսումնական տարին հեռավար ռեժիմով կմեկնարկի։ Այս պահի դրությամբ առկա տեղեկությունների համաձայն՝ դասասենյակներում ուսումնական գործընթացը նախատեսվում է վերականգնել հոկտեմբերի 1-ից։
ԿԳ փոխնախարար Էկատերինե Դգեբուաձեն չի բացառել, որ որոշ դպրոցների վերաբերյալ որոշում կայացվի շարունակել հեռավար ուսուցումը, եթե իրավիճակը կրկին վատթարանա։
«Մենք հետևում ենք դինամիկային, եթե իրավիճակը վատթարանա, հնարավոր է որոշ դպրոցներ շարունակեն փակված մնալ։ Եթե իրավիճակը բարելավվի, մենք իհարկե կվերադառնանք դասասենյակներ», — հայտարարել է Դգեբուաձեն։