
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ եթե ընդդիմությունը գտնի, որ իր Վրաստան գալու անհրաժեշտությունը կա, նրա առջև որևէ խոչընդոտ չի հայտնվի:
«Իմ անվտանգությունը հարյուրերորդական տեղում է այն դեպքում, երբ հայրենիք ենք կորցնում, սակայն սա չպետք է անհամաձայնության թեմա լինի»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում:
Նրա խոսքով՝ Վրաստան չի վերադառնում ոչ թե այն պատճառով, որ ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք չեն ցանկանում իր վերադարձը, այլ այն պատճառով, որ քաղաքական հետապնդման մեջ է գոյություն ունեցող ռեժիմի կողմից: