«Եթե եղբայրական Հայաստանը մի փոքր ցուցանիշով առաջ է անցել մեզնից, մենք դա ընդունում ենք որպես մարտահրավեր»,- այսպես է անդրադարձել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին «Էկոնոմիստ» թերթի հետազոտությանը, որի համաձայն, Արևելյան Եվրոպայի երկրների մեջ Վրաստանը ժողովրդավարության ցուցանիշով ամենակտրուկ անկումն է գրանցել:
«Վրացական երազանք» խմբակցության ներկայացուցչի խոսքով, նախագահական ընտրությունների հետ կապված նկատառումները հաշվի կառնվեն, սակայն Վոլսկին ընդգծել է, որ երկրում ժողովրդավարության մակարդակը «բավականին բարձր է»:
«Ընտրությունների հետ կապված որոշ նկատառումներ կային, որոնք թեև ընտրությունների արդյունքի վրա չեն ազդել, սակայն այդ նկատառումները հաշվի կառնվեն: Եթե մեր եղբայրական Հայաստանը մի փոքր ցուցանիշով առաջ է անցել մեզնից, մենք դա ընդունում ենք որպես մարտահրավեր: Սակայն փաստ է, որ ժողովրդավարության մակարդակը, կառավարման համակարգն ու բոլոր ցուցանիշները, որոնք վերաբերում են բիզնեսին, ԶԼՄ-ների ազատությանը, թեկուզ դատարանին, բավական բարձր է, ինչով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքացի»,- հայտարարել է Գիա Վոլսկին:
The Economist ամսագրի հետազոտության համաձայն, տարածաշրջանում Վրաստանի ժողովրդավարության ինդեքսը զգալիորեն նվազել է: 2017 թվականին այն կազմել է 5,93, իսկ 2018 թվականին նվազել մինչև 5,50: