
Բելգիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի ազատազրկմանը` նշելով, որ Վրաստանի իշխանությունների ռեպրեսիվ գործողությունները լրագրողների և խաղաղ ակտիվիստների նկատմամբ մտահոգիչ են։ Նախարարությունը կոչ է արել հարգել խաղաղ հավաքների ազատությունը։
Հայտարարության մեջ նաև նշված է, որ առանց մամուլի ազատության երկրում ժողովրդավարություն չի լինի։
«Այս շաբաթ Վրաստանում ընթացավ Մզիա Ամաղլոբելիի դատավարությունը։
Լրագրողների և խաղաղ ցուցարարների նկատմամբ ռեպրեսիվ գործողությունները խորապես անհանգստացնող են և չեն համապատասխանում Վրաստանի եվրոպական և միջազգային պարտավորություններին։
Բելգիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին հարգել խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների ազատությունը։
Եթե չկա մամուլի ազատություն, չկա ժողովրդավարություն»,- գրել է Բելգիայի ԱԳՆ-ն։