Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն խոսել է սահմանափակումների վերացման ֆոնին վարակման դեպքերի հնարավոր ավելացման մասին և նշել, որ եթե բնակչությունը պահպանի տարրական կանոնները, համաճարակային իրավիճակը չի վատանա։
Ցերցվաձեի խոսքով վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի նոր դեպքերի քանակը չի գերազանցում 400-ը, որին կլինիկական հատվածը դիմադրում է։
Իհարկե, կա ռիսկ, որ նոր դեպքերի քանակը ավելանա, առավելևս, երբ պատվաստանյութ դեռ չկա, սակայն այս ուղղությամբ մեր երկրի ճակատագիրը մեր ձեռքերում է։ Եթե բնակչությունը պահպանի տարրական կանոնները՝ կրի դիմակ պահպանի սոցիալական հեռավորություն՝ դեպքերի ավելացում չենք ունենա,- հայտարարել է Ցերցվաձեն։