«Եթե Էկա Բեսելիան ու իր աջակիցները ցանկանում են մնալ քաղաքականությունում, պետք է ժամանակին համալրեն իրական ընդդիմության շարքերը»,- նման հայտարարություն է արել ընդդիմադիր «Միացյալ շարժում» խմբակցության ղեկավար Ռոման Գոծիրիձեն:
Վերջինս Բեսելիային և իր աջակիցներին համարձակության կոչ է անում:
«Հարց է՝ արդյոք կհամարձակվեն քննադատել Իվանիշվիլիին: Կարևոր է նաև, թե Իվանիշվիլին նրանց դեմ կոմպրոմատներ ունի՞, թե ոչ: Նկատի չունեմ այն կեղտոտությունը և ապօրինությունը, ինչ տեսանք (նկատի ունի գաղտնի ձայնագրություն, խմբ.)»,- հայտարարել է Գոցիրիձեն: