Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեի խոսքով, եթե նույնիսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհի Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, նա կշարունակի մնալ նախնական կալանքի տակ։
Ըստ Կոբախիձեի` Սաակաշվիլիին ներում շնորհելը գործնականորեն քիչ ազդեցություն կունենա, քանի որ նրա դեմ այլ գործեր են հարուցվել։
«Միխեիլ Սաակաշվիլիին Սալոմե Զուրաբիշվիլիի որոշմամբ ներում շնորհելը գործնական նշանակություն չունի։ Այսինքն՝ նա չի կարող ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ նախնական կալանք կա, կան նաև բազմաթիվ մեղադրանքներ, որոնց առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, հետևաբար` այդ ներումը գործնականում քիչ ազդեցություն կունենա»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։