
Եվրախորհրդարանի անդամ Անդրես Մամիկինսի կարծիքով ասոցացման համաձայնագիր կնքած երկրների շարքում Վրաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Այս մասին Մամիկինսը հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին հանձնաժողովի նիստի ժամանակ, որտեղ ելույթ է ունեցել նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
«Իմ թանկագին ընկեր, Դավիթ, հիշում եմ մեր հանդիպումը Թբիլիսիում, այս տարվա հուլիսին, երբ ես աշխատում էի բանաձևի վրա: Հիշում եմ ձեր ներդրումը Վրաստանի դիվանագիտության և երկրի զարգացման գործում: Վարչապետ Մամուկա Բախտաձեն, նախորդ կառավարությունը ցանկանում էին օգնել Աբխազիայում և Հարավային Օսիայում բնակվող մարդկանց: Դուք նրանց ապահովեցիք անվճար բժշկական օգնությամբ: Դուք նրանց վրացական անձնագրեր տվեցիք, քանի որ նրանք ձեր հասարակության անդամներն են: Ապագայում, խնդրում եմ, ավելի շատ ուշադրություն դարձնեք աշխատողների իրավունքներին, աշխատանքային պայմաններին: Շնորհակալություն: Ես սիրում եմ Վրաստանը»,- հայտարարել է Մամիկինսը, ով Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի իրականացման մասին զեկույցի հեղինակն է: