«Մի բան եմ ուզում ասել. ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, ես ձեր վերջը տալու եմ: Ձեր վերջը տալու է Վրաստանի բնակչությունը և ընտրողները: Փողոցի ընդդիմություն եք և 2020 թվականին կմնաք փողոցում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ «Միացյալ ազգային շարժում» խմբակցության հետ հանդիպման ժամանակ:
Վարչապետի թեկնածուի խոսքով, այն ամենը ինչ ՄԱՇ-ի անդամները ասում են իր հետ հանդիպման ընթացքում, բոլորը սուտ է և կեղծիք: Գախարիան խմբակցության անդամներին ասել է, որ ՄԱՇ-ը ոչ միայն 9 տարի կառավարման ժամանակ էր ստում ու ճիշտը կեղծիքով ծածկում, այլ նաև այժմ:
Գիորգի Գախարիայի այս արտահայտությունից հետո, ՄԱՇ-ի անդամ Սալոմե Սամադաշվիլին առաջարկեց դադարեցնել նիստը, քանի որ ըստ նրա Գախարիան չի պատրաստվում պատասխանել նրանց հարցերին:
Մինչ այդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պահաջում էին խորհրդարան մուտք գործելու հնարավորություն տալ այն ակտիվիստներին, ովքեր արդեն մի քանի օր բողոքում են Գախարիայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ: