
«Ես այստեղ չեմ, որպեսզի լեգիտիմացնեմ ընտրությունները»,- ասուլիսում լրագրողներին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Նա խոսել է երկրում տիրող իրավիճակի մասին և նշել, որ այժմ ճգնաժամային ժամանակաշրջան է Վրաստանի համար.
«Սա ճգնաժամային ժամանակաշրջան է Վրաստանի համար. Վրաստանում քաղաքական գերլարվածություն է տիրում` բևեռացված հանրային բանավեճով և բռնության բարձր մակարդակով: Ես այստեղ եմ առաջին հերթին Վրաստանին և նրա ժողովրդին իմ աջակցությունը հայտնելու համար։ Չեմ եկել այստեղ, որ լեգիտիմացնեմ ընտրությունները, դա այլ իրավասու կառույցների գործն է. եզրակացություններ կգրվեն ընտրությունների դիտարկման վերաբերյալ»,- ասել է Ալեն Բերսեն։
«Վրացական Երազանք»-ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի այցը երկիր օգտագործում է որպես քարոզչություն՝ պնդելով, որ նրա այցն ընտրությունների օրինականացում է նշանակում։