
«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը հուլիսի 27-ին սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Խոսքը վերաբերում է 42 համարի միկրոավտոբուսի վարորդին, որը ղեկին՝ երթևեկելիս ծխում է:
Հայտարարության մեջ ասվում է, որ ընկերության մոնիթորինգի ծառայությունը մեկ ամիս ժամկետով անմիջապես դադարեցրել է նշված վարորդի՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը՝ զգուշացնելով, որ կրկնվելու դեպքում «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության ներքին պատժամիջոցների համաձայն կդադարեցնի նաև պայմանագիրը:
Ընկերությունը ուղևորներին կոչ է անում նմանատիպ դեպքերի մասին անհապաղ արձագանքել թեծ գծի միջոցով: