
Նոյեմբերի 16-ին Թբիլիսիի Առաջին Հանրապետության հրապարակում վրացի երկրպագուների համար մեծ էկրան կտեղադրվի, կցուցադրվի Վրաստան-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպումը։
Այս տեղեկությունը տարածել է մայրաքաղաքի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության՝ նախատեսված միջոցառման պատճառով նշված հատվածում արգելվելու է երթևեկությունը։
Սահմանափակումը կգործի Ռուսթավելու պողոտայի և Առաջին Հանրապետության հրապարակի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ և Մերաբ Կոստավայի փողոցի խաչմերուկ՝ նոյեմբերի 15-ի ժամը 15:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 14:00-ն։