
Թբիլիսիում խցանումների նվազեցման և երթևեկության կարգավորման նոր նախագիծ է մեկնարկում: Նախատեսվում է իրականացնել համապատասխան հետազոտական աշխատանքներ և տեղադրել անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
Սա նշանակում է երթևեկությունը կարգավորելու ավտոմատացված կառավարման համակարգի ներդրում, որը կներառի առավել ծանրաբեռնված տարածքների հայտնաբերում և լուսացույցների ռեժիմի փոփոխություն։
Նախագիծն իրականացնելու է Թբիլիսիի քաղաքապետարանը՝ Գերմանիայի առաջարկությամբ և ֆինանսավորմամբ: Գերմանական նախագիծը նպատակ ունի նվազեցնելու ավտոբուսների միմյանց հաջորդելու տևողությունը և լուծելու բնապահպանական խնդիրները։