
Այսօր դեկտեմբերի 7-ին, ժամը 17:00-ին, Թբիլիսիի պետական համալսարանի բակից մեկնարկեց հերթական եվրոպամետ ցույցը: Երթին միացել էր նաև ընդդիմությունը: Ցուցարարները համալսարանի բակից շարժվեցին դեպի խորհրդարան:
Խորհրդարանի մոտ ոստիկանությունն է մոբիլիզացված։
Հիշեցնենք, որ եվրոպամետ ցույցերը մեկնարկեցին նոյեմբերի 28֊ին ի պատասխան վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, ըստ որի եվրաինտեգրումը մինչև 2028 թվականը չի լինի օրակարգում։
Հեղինակ՝ Մարիաննա Մանուկյան