Երթ Թբիլիում՝ ի աջակցություն ուսանողների

Նոյեմբերի 23-ին, ժամը 15:00-ին, Թբիլիսիի պետական համալսարանի բակից մեկնարկեց բողոքի երթ՝ ի աջակցություն ուսանողների: Երթին միացել էր նաև ընդդիմությունը: Ցուցարարները համալսարանի բակից շարժվեցին դեպի «Հերոսների հրապարակ», որտեղ տեղադրվել են վրաններ։ Ցուցարարները տեղում մնացել են մինչև ուշ երեկոյան:

Այսօրվա բողոքի երթին մասնակցում էին բազմաթիվ մարդիկ՝ վարդերով՝ որպես 21 տարի առաջ տեղի ունեցած «Վարդերի հեղափոխության» խորհրդանիշ:

Երթի մասնակիցներից մեկը, «Ալիք մեդիայի» հետ զրույցում, իր աջակցությունը հայտնեց ուսանողներին.
«Միանում եմ բոլոր ուսանողներին և հուսով եմ, որ մինչև ժամը 22:00 ցույցի մասնակիցների թիվը կավելանա։ Արժե պայքարել նման խիզախ երիտասարդների ապագայի համար»,- ասաց նա:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԹՊՀ-ի դռները փակվել էին ուսանողների առջև, իսկ նոյեմբերի 19-ին համացանցում տարածվեցին տեսանյութեր, որտեղ երևում էր, որ լուսաբացին՝ բողոքի ակցիայի սկսվելուց առաջ, ոստիկանության հատուկ ջոկատայինները դուրս էին գալիս համալսարանի բակից:

Փակ է ուսանողների, բաց` հատուկ ջոկատայինների համար. ինչ են պահանջում ԹՊՀ-ի ուսանողները

Ուսանողները հայտարարեցին, որ դռները հատուկ ուժերի համար բացելը համարում են անընդունելի։

Նոյեմբերի 20-ին բողոքի գործողություններին մասնակցող երիտասարդները գրավել էին համալսարանի դահլիճներից մեկը՝ հայտարարելով, որ կմնան շենքում, մինչև կկատարվեն իրենց պահանջները, այդ թվում՝ ԹՊՀ-ի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հրաժարականը:

Երեկոյան բողոքի կազմակերպիչները նախատեսում են ներկայացնել ապագա ցույցերի ծրագիրը:

Հեղինակ՝

Մարիանա Մանուկյան