
Վրաստանի հասարակական կազմակերպությունները երթ են կազմակերպում հաջակցություն Եվրամիությանը։ Երթի կազմակերպիչ ՀԿ-ներն են՝ «Իմ ձայնը հանուն Եվրամիության», «Դատարանի դիտում», «Վրաստանի եվրոպական ուղեծիր», «Կղվարելի եվրոակումբ», «Ժողովրդավարության պաշտպաններ», «Սափարի», «Հանուն ազատության քաղաքացիական շարժում» և «Transparency International-Վրաստան»:
Երթը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Թբիլիսիում:
Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում ցանկացողներին միանալ երթին Թբիլիսիի 4 վայրերից՝
- Մարջանիշվիլիի հրապարակ,
- Հերոսների հրապարակ,
- Հանրապետության հրապարակ,
- 300 Արագվելի հրապարակ։
Վերոնշյալ վայրերում հավաքվածները կշարժվեն դեպի Ազատության հրապարակ։