
Հաջակցություն MEGOBARI Act-ի Թբիլիսիում երթ է անցկացվում. այսօր նաև եվրոպամետ ցույցերի 115-րդ օրն է։
Երթը մեկնարկել է Մարջանիշվիլիի հրապարակից, շարժվում է Ռուսթավելիի պողոտա, որտեղ ամենօրյա ցույցեր են։
ԱՄՆ Սենատը ակտը պետք է քննարկի մարտի 27-ին։ Ակտը ներառում է, ի թիվս այլ բաների, երկկողմ հարաբերությունների խորացում ու աջակցությունը, Վրաստանում զգալի ժողովրդավարական առաջընթացի հաստատումից հետո ակտը նախանշում է ԱՄՆ-ի հետագա օգնությունը, ներառյալ.
- Վրաստանի հետ ավելի արտոնյալ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցություններ։
- Փոխանակումների ընդլայնում և վիզային ռեժիմի պարզեցում։
- Տնտեսական փաթեթի մշակում։
- Անվտանգության և պաշտպանության աջակցություն Ռուսաստանի ագրեսիային հակազդելու համար
Երթի մասնակիցները ծածանում են Վրաստանի և Միացյալ Նահանգների դրոշները, տարբեր բովանդակությամբ պաստառներ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, սենատոր Ջիմ Ռիշիի և այլ սենատորների լուսանկարներ։
Վանկարկել են` «Կեցցե՛ Վրաստանը», «Կեցցե՛ Վրաստանի և Ամերիկայի բարեկամությունը»։