
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Թբիլիսիում կայացավ երթ հաջակցություն արցախահայերի:
Մինչ այդ Թբիլիսիի Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ: Ժամը 14:30-ին բազմաթիվ վիրահայեր Վակեի այգուց երթով շարժվել են դեպի Եվրամիության ներկայացուցչության գրասենյակ և Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակ։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ը հայտարարվել է Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կատարվել է աղոթքի հատուկ կարգ: