
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությունը համալրվել է ֆրանսիական Airbus Helicopters ընկերության H145 տիպի փրկարար երրորդ ուղղաթիռով, հայտնել է ՆԳՆ-ն:
Նոր ուղղաթիռը Գերմանիայից Վրաստան են բերել Վրաստանի սահմանային ոստիկանության օդաչուները: Ըստ ՆԳՆ-ի՝ երեք եվրոպական տիպի ուղղաթիռներն էլ լիովին հագեցած են հակահրդեհային և հանքափրկարարական տեխնիկայով։
«Ունեն 2 շարժիչ, ինչը բարձրացնում է թռիչքների անվտանգությունը։ H145 տիպի ուղղաթիռներն աչքի են ընկնում մեծ բարձրության վրա գործելու և մանևրելու ունակությամբ, ինչը, հաշվի առնելով Վրաստանի լեռնային տեղանքը, լիովին համատեղելի է առկա խնդիրների հետ»,- հայտնել է ՆԳՆ-ն։
Նշված է նաև, որ սահմանային ոստիկանության օդաչուները լիարժեք վերապատրաստում են անցել Գերմանիայի Airbus Helicopters ուսումնական ակադեմիայում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՆԳՆ-ում համաձայնագիր էր ստորագրվել ֆրանսիական Airbus Helicopters ընկերության հետ՝ երեք H145 ուղղաթիռների գնման վերաբերյալ: